+374 77 282 482
ararchoir@gmail.com

ԱՐԱՐ
երգչախումբ
ԱՐԱՐ
երգչախումբ

Երաժշտության մեջ արտացոլված է անհատի կենսառիթմը։ Երգչախումբը երաժշտության մեկնաբանման կատարյալ միջոց է, որով երաժշտության բազմազանության և անսահմանության մեջ հնարավոր է շոշափել ամենախորքային և նրբագույն շերտերը։ Երգչախումբը մարդկային ձայների խտությունն է, որի գունատեմբրային ներկապնակը կառուցվում է մարդկային հույզերի և բանականության անմիջական ներգործումով։ Երգչախմբային կատարումը առավելապես ուղղված է և հարաբերվում է մարդկային հոգու և ոգու հետ, որտեղ ունկնդիրը ասես մի անոթ լցվում է հնչյունի և բառի ձույլ հնչականությամբ։

hyAM