Ը Ն Դ ՈՒ Ն Ե Լ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ա Ր Ա Ր Ե Ր Գ Չ Ա Խ Մ Բ ՈՒ Մ
Ընդունելությանը դիմելու համար պարտադիր է լրացնել ՀԱՅՏԸ
կամ զանգահարել +37477282482
Մենք 10 և ավելի տարիներ ստեղծում ենք մեր փիլիսոփայությունը, կատարելագործում մեզ և մեր աշխարհայացքը․ այստեղ մենք ձգտում ենք աշխարհի մշակութային և երգչախմբային արվեստի ամենաբարձր նվաճումների հետ հավասարը հավասարին երկխոսության։
Երգչախումբը ձևավորվում է անհատներից, ովքեր նոր նվաճումների, նոր հորիզոնների, գիտելիքների և փորձառության համար պատրաստ են ներդնել իրենց ժամանակը։
Մենք իրականացնում ենք համերգներ, ձայնագրություններ, շրջագայություններ և այլ ծրագրեր։
Կատարում ենք ամենախստապահանջ կերպով ընտրված 250-ից ավել բազմավոճ ստեղծագործություններ, որոնք կատարվում են 10 և ավել օտար լեզուներով։
Ընդունելության պայմաններ
Երգչախմբի անդամ կարող են դառնալ նրանք, ովքեր՝
✔ Պարտաճանաչ են։
✔ Պատրաստ են առաջնորդվել Երգչախմբի Կանոնադրությամբ և Երգչախմբի Ղեկավարի ցուցումներով։
✔ Կապահովեն մշտական ներկայություն Երգչախմբի բոլոր փորձերին (շաբաթական 4 անգամ 2,5 ժամ տևողությամբ), համերգներին, տեսա-ձայնագրություններին և այլ միջոցառումներին։
✔ Նրանք, ովքեր 16-33 տարեկան են։
✔ Երաժշտական կրթությունը կդիտվի առավելություն։
Երգչախմբին անդամակցելով Ձեզ կընձեռնվի հնարավորություն՝
✔ Հղկելու բազմաձայն և ներդաշնակ երգչական տվյալները։
✔ Արվեստի համակողմանի ճանաչողության միջոցով զարգացնելու գեղագիտական ճաշակ և ընկալում։
✔ Ելույթներով հանդես գալու բարձրակարգ համերգասրահներում և պատմամշակութային վայրերում՝ ձևավորելով բարձրաճաշակ ունկնդիր։
✔ Շփվելու հայ և օտարազգի ժամանակակից կոմպոզիտորների և կատարողների հետ։
✔ Օգտվելու երգչախմբի անձնական գրադարանից։
*Երգչախումբը չունի պետական կարգավիճակ և մշտական ֆինանսավորում։
📌 Փորձերի ժամանակացույց
• Երեքշաբթի — 17։30 — 20:00
• Ուրբաթ — 17:30 — 20:00
• Շաբաթ — 10։50 — 13։30
• Կիրակի — 10։50 — 13։30
📌 Ժանրեր
• Դասական
• Հոգևոր
• Ժողովրդական
• Ջազային
• Կոմպոզիտորական