+374 77 282 482
ararchoir@gmail.com

Performances:

Կոմիտաս երգելով / Ամառային դպրոց

ԱՐԱՐ երգչախմբի կողմից իրագործված ծրագրերից  է «Կոմիտաս երգելով» ամառային դպրոցը՝ 6-20 տարեկան երեխաների և պատանիների մասնակցությամբ։ Ծրագրի շրջանակներում երեխաները ծանոթանում են Կոմիտասին, Կոմիտասի միջոցով հայ մշակույթին, հայ մշակույթի միջոցով՝ ինքներս մեզ, երգում ենք Կոմիտաս, կոմիտասյան խմբերգեր, սովորում ենք Կոմիտասի բանաստեղծությունները։ Ծրագիրը ներառում է նաև այցեր «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» և Կոմիտասի անվան քաղաքային պանթեոն։ «Կոմիտաս երգելով» ամառային դպրոց երեխաներն օրեր շարունակ մասնակցել են լինոփորագրության աշխատարանի, պատրաստել կավե մանրաքանդակներ՝ Կոմիտասի երգերի մոտիվներով, և, իհարկե, սովորել Կոմիտասի երգերը։ «Կոմիտաս երգելով…» երգչախումբը ղեկավարել է երաժշտագետ, ԱՐԱՐ երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Գոռ Մելքումյանը։ Ծրագրի ավարտին աշակերտները հանդես եկան ամփոփիչ ցուցահանդես-համերգով, իսկ նրանց ստեղծագործությունները ցուցադրվել են Նիկողոսյան ցուցասրահում 20–րդ դարի վարպետների ստեղծագործությունների կողքին:

Երգող երեխայի ձայնից ավելի հուզիչ երևույթ, երևի թե, չկա, երբ տեսնում ես, թե որքան գեղեցիկ կարող է լինել ամենամաքուր ու թափանցիկ խոցելիությունը։

Contact:

hyAM