+374 77 282 482
ararchoir@gmail.com

Performances:

Այլ իրականություն

Ամենամեծ էմոցիաները մարդկանց փոխանցվում է արվեստի միջոցով, այս դեպքում դրանք բազմապատկվում են ամեն ակնթարթի անակնկալներով, նույնիսկ այն պահին երբ  մտածում ես, որ վերջ, այնուամենայնիվ գալիս է հաջորդը։ Այս միջոցը մարդկանց կլիցքավորի ամենադրական լիցքերով և կլինի տևական, քանի որ ծրագիրը կապված է մարդկանց զգացմունքների հետ։ Ի վերջո մեր իրականությանը ամենաշատն են անհրաժեշտ ամենախենթ անակնկալները։

Նախագիծը իրենից ենթադրում է մարդկանց առաջնորդել դեպի արվեստի խորհրդավոր աշխարհ։ Նախագծի ողջ  ընթացքը պարուրված է խորհրդավորությամբ։ Ցուցասրահում շրջանաձև նստած է  «ԱՐԱՐ» Երգչախումբը։ Մեր կամավորները պատահական անցորդներին առաջարկում են ժապավենով փակված աչքերով ուղևորվել խորհրդավոր աշխարհ։Նրանց համաձայնությունը ստանալուց հետո կամավորները ուղեկցում են  ցուցասրահ և նստեցնում շրջանաձև նստած երգչախմբի կենտրոնում։ Կարճատև լռությունից հետո երգչախումբը սկսում է երգել դասական, ,ժամանակակից  հոգևոր երաժշտության լավագույն ստեղծագործություններ։  Որոշ ժամանակ փակ աչքերով ունկնդրելուց հետո հանում են ժապավենը և շարունակում են ունկնդրել, միաժամանակ շրջել ու դիտել ցուցասրահի նմուշները (նկարներ, քանդակներ)։ Յուրաքանչյուր զույգ խորհրդավոր սենյակում անցկացնում է 10-15 րոպե։

 

Contact:

hyAM