+374 77 282 482
ararchoir@gmail.com

Performances:

Ժօրա Մինասեան

«ԱՐԱՐ» երգչախմբի և նրա ղեկավար Գոռ Մելքումյանի նախաձեռնությամբ 2020 թ. իրականացավ  պարսկահայ երգահան-խմբավար Ժօրա Մինասեանի ռոմանսների մշակումը, գրքի  հրատարակությունը և ձայնագրությունը։ Սա մի ծրագիր է, որի նպատակն է hայ ունկնդրին ներկայացնել բազմավաստակ արվեստագետի ստեղծագործությունները։ Ծրագիրը իրականացավ Ժօրա Մինասեանի դուստրերի՝ Նայիրի Մինասեան և Ալենուշ Փեթրոսյան Մինասեանի հովանավորությամբ։

Ժօրա Մինասեանը ծնվել է 1926թ․ Հյուսիսային Կովկասում՝ Գրոզնի քաղաքում։ Նա հանդիսանում է Թավրիզի «Սասունցի Դավիթ» մարմնամարզական միության հիմնադիրներից, որտեղ և 1945թ․ հիմնադրում և ղեկավարում է ութսուն հոգուց կազմված «Մելիք Թանգեան» երկսեռ երգչախումբը։ Սրան զուգահեռ կազմում և ղեկավարում է պատանեկան երգչախումբ, որը գործում է շուրջ 15 տարի։ Միաժամանակ ստեղծում է էստրադային նվագախումբ, որի համար էլ գրում է բազմաթիվ ստեղծագործություններ։ 1960թ․ Աբադանի եկեղեցա-դպրոցական հոգաբարձության հրավերով մեկնում է Աբադան, ուր ղեկավարում է համայնքի «Գուսան» երգչախումբը և միառժամանակ Աբադանի եկեղեցական երգչախումբը։ 1975թ․ տեղափոխվում է Թեհրան, ուր ստանձնում է՝ «Քուշեշ Դավթեան» դպրոցի փոխտեսուչի պաշտոնը և մի շարք դպրոցական երգչախմբերի ղեկավարումը։ 1980թ․ կազմում է Չհարմահալի Ուսումնասիրաց Միության հարյուր քառասուն հոգուց բաղկացած «Ուրարտու» երգչախումբը, որը գործում է մինչև այսօր։ 1988թ․ Հայաստանի Կոմպոզիտորների Միության հրավերով այցելել է Հայրենիք և ջերմ ընդունելության արժանացել Միության և նրա նախագահ Էդվարդ Միրզոյանի կողմից։ Ժօրա Մինասեանը Գարեգին Ա Կաթողիկոսի կողմից պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով և պարգևի արժանացել Իրանի թագադրության 2500 ամյակի տոնակատարության ժամանակ։

 

Գիրքը այստեղ՝

Ժօրա Մինասեան Ռոմանսներ | Ժողովածու


Ժ․ Մինասեան — «Ինչպես անցան»

Կատարող՝ Լյուլի Մեհրաբյան

Դաշնակահար՝ Հասմիկ Հովսեփյան

 

Ժ․ Մինասեան — «Կանչ»

Կատարող՝ Սվետլանա Հովհաննիսյան

Դաշնակահար՝ Հասմիկ Հովսեփյան

 

Ժ․ Մինասեան — «Ինձ մի նայիր»

Կատարող՝ Տաթևիկ Անտոնյան

Դաշնակահար՝ Հասմիկ Հովսեփյան

Contact:

hyAM